Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Թալալյանների անվան փառատոնի փակման համերգը

Թալալյանների անվան փառատոնի փակման համերգը
08.07.2014 | 12:00

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական 5-րդ փառատոնի փակման համերգը` «Արս Լունգա» ՀԿ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ համատեղ: Ծրագրում` Յ. Հայդն, Վ. Ա. Մոցարտ, Լ. վան Բեթհովեն:

Մենակատարներն են Աննա Լանդաուերը (ԱՄՆ, ջութակ), Յանա Դարյանը (ալտ), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր),Արամ Թալալյանը (թավջութակ):
Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Արամ Թալալյանն է: Կազմակերպիչն է «Արս Լունգա» ՀԿ-ն` հայ–շվեյցարական «Հերես» կազմակերպության և «Հարմոնիում» ՀԿ-ի հետ, մշակույթի նախարարության աջակցությամբ:
Համերգի մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ